Արցախի ԱԱԾ-ում մարտական ստորաբաժանումներ կստեղծվեն.ԱԺ-ը նոր նախագիծ ընդունեց

Արցախի Հանրապետության խորհրդարանն այսօրվա նիստում ընդունել է «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքում փոփոխություններ, որոնց համաձայն՝ Արցախի ԱԱԾ-ը իր կազմում ձևավորելու է մարտական ստորաբաժանումներ:

Նախագծի հիմնական զեկուցողի խոսքով՝ փոփոխությունն արվում է Արցախի պետական սահմանի շփման գծում ԱԱԾ ծառայողների կողմից մարտական հերթական գործընթացն իրավական առումով ամրապնդելու նպատակով:

Նախագիծն ընդունվեց 32 կողմ ձայնով: