ԱՄՆ-ում նշել են, թե երբ է հնարավոր Պուտինի և Բայդենի հանդիպումը

Վաշինգտոնը ելնում է նրանից, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և ՌԴ ղեկավար Վլադիմիր Պուտինի հանդիպման անցկացումը հնարավոր է միայն Ուկրաինայում զգալի դեէսկալացիայի և Մոսկվայի կողմից դիվանագիտական ​​համագործակցության տրամադրվածության դրսևորման դեպքում։ Այս մասին երեքշաբթի լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Սպիտակ տան հաղորդակցության գծով տնօրեն Քեյթ Բեդինգֆիլդը։ Գրում է ՏԱՍՍ-ը:

Բայդենը երկուշաբթի ասել է, որ չի բացառում Պուտինի հետ նոր դեմ առ դեմ հանդիպման հնարավորությունը։ Ամերիկացի առաջնորդը նշել է, որ պոտենցիալ բանակցությունների կազմակերպման հեռանկարը կախված է իրենց օրակարգից։