ՌԴ-ում դեպի հարավ թռիչքների սահմանափակման ռեժիմը երկարացվել է մինչև ապրիլի 7-ը

Դեպի հարավ և Ռուսաստանի կենտրոնական մաս թռիչքների սահմանափակման ռեժիմը երկարացվել է մինչև ապրիլի 7-ը, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում կատարելով «Ռոսավիացիա»-ի հայտարարությանը։

«Մինչև 2022 թ. ապրիլի 7-ի ժամը 03.45-ը (Մոսկվայի ժամանակով) երկարացվել են դեպի ռուսական հետևյալ օդանավակայաններ թռիչքների ժամանակավոր սահմանափակումները. Անապա, Բելգորոդ, Բրյանսկ, Վորոնեժ, Գելենջիկ, Կրասնոդար, Կուրսկ, Լիպեցկ, Դոնի Ռոստով, Սիմֆերոպոլ և Էլիստա»,- նշել են գերատեսչությունում։

«Ռոսավիացիա»-ում նշել են, որ ավիափոխադրումների համար բաց են մնում Սոչիի, Վոլգոգրադի, Միներալնիե Վոդիի, Ստավրոպոլի և Մոսկվայի օդանավակայանները։