Ֆրանսիացիները Բայդենին աղետ են անվանել Պուտինի մասին նրա խոսքերից հետո

Le Figaro-ն հոդված է հրապարակել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարության մասին, որը կարծիք է հայտնել, թե անհրաժեշտ է զերծ մնալ խոսքերից ու գործողություններից, որոնք կարող են հանգեցնել Ուկրաինայում իրավիճակի սրման։ Այսպես արձագանքել է ամերիկացի առաջնորդ Ջո Բայդենի հայտարարությանը, ով իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինին անվանել է «մսավաճառ», գրում է թերթը։

Հրապարակման ընթերցողները աջակցել են ֆրանսիացի առաջնորդին՝ քննադատելով Բայդենին: Գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Բայդենը վերջերս պարբերաբար ոչ դիվանագիտական ​​արտահայտություններ է անում Պուտինի հասցեին։ Լեհաստանի և Ուկրաինայի սահմանին գտնվող ուկրաինացի փախստականների ճամբար այցելելիս լրագրողներից մեկն ԱՄՆ նախագահին հարցրել է, թե ինչ է մտածում Պուտինի մասին՝ հարևան երկրում տեղի ունեցող իրադարձությունների համատեքստում։ «Նա մսավաճառ է, ես այդպես եմ մտածում»,- կարճ պատասխանել է Բայդենը: Նրա ելույթի տեսահոլովակը հրապարակել է CNN-ը։ Մինչ այս՝ Բայդենը երկու անգամ ասել էր, որ ՌԴ նախագահին համարում է «ռազմական հանցագործ»։ Պեսկովն անընդունելի և աններելի է անվանել երկրի ղեկավարի նման հռետորաբանությունը, որի ռումբերից հարյուրհազարավոր մարդիկ են զոհվել ամբողջ աշխարհում։

«Բայդենը աղետ է: Նրա մտքի թռիչքը պարզապես վտանգավոր է և անօգուտ»,- նշել է մի ֆրանսիացի:

«Մակրոնը իրավացի է… Բայդենի խոսքերը չեն օգնի դադարեցնել ռազմական գործողությունները, այլ կսրեն իրավիճակը: Պուտինի հետ համաձայնության գալու համար անհրաժեշտ է կարծիքների փոխանակում: Ռուսաստանը եղել և մնում է մշակութային մեծ երկիր», – նշել է ֆրանսիացի մեկ այլ ընթերցող:

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։