Ռուս փորձագետը «վշտացած է» Բաքվի ֆաշիստական գործողություններից…

Այն, ինչ հիմա կատարում են Թուրքիան և «կովկասի-թաթարստանը» մեր Արցախում, շատերի մոտ օրինաչափ հարցեր է առաջացնում։ Ցավոք, այս հարցերի պատասխանները չկան։ պատասխաններ չուեն նույնիսկ ռուս այն փորձագետները, որոնք բազմիցս հրապարակավ հանդես են եկել «կովկասյան թաթարների հետ հայերի համատեղ կյանքի» օգտին, այսինքն՝ այն թեզը, որ Փաշինյանն ու նրա թուրքամետ «թիմը» դրել են օրակարգ՝ գործնականում կիրառելու համար…

Ֆաշիստ Ի. Ալիևի կլանը խաթարում են փխրուն խաղաղությունը հետպատերազմյան Անդրկովկասում (մեր պնդմամբ, սա առաջին հերթին նշանակում է, որ դրան են ձգտում Թուրքիան և Իսրայելը՝ «կովկասի-թաթարստանի» ամենահավատարիմ և երկարամյա դաշնակիցները), միտումնավոր և ցուցադրական կերպով խախտելով 2020 թվականի աշնանը ամենաբարձր քաղաքական մակարդակով ձեռք բերված պայմանավորվածություները։ Կովկասյան թաթարների առաջխաղացումը Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում ՝ ԼՂՀ Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի գրավմամբ, որը հանգեցրել է հայ բնակիչների տեղահանմանը և մարդկային զոհերով զինված էսկալացիային, այլ կերպ բնութագրելու տարբերակ չկա։ Այնուհետև «զոհի» կեցվածքով ԼՂՀ ՊԲ-ին է վերագրում մտացածին «սադրանքներ» ու «դիվերսիաներ»։ Վերջում Բաքուն նույն ցուցադրական ցինիզմով որոշեց «վիրավորվել» ՌԴ ՊՆ-ից, երբ վերջինս նշեց, որ կովկասյան թաթարները խախտել են զինադադարը և կոչ արեց Բաքվի գործընկերներին կարգ ու կանոնի և ուժերի վերադարձ տարածաշրջանում իրենց սկզբնական դիրքերին։

Բաքվի պաշտպանության նախարարությունը մարտի 26-ին Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության հետ կապված պարտավորությունների կատարմանը վերադառնալու կոչը անվանել է «միակողմանի» և «իրականությունը չարտացոլող»։ Դրան հաջորդեց Բաքվի արդեն ստանդարտ ակնարկը «ադրբեջանական տարածքում» ռուս խաղաղապահների ժամանակավոր ներկայության մասին, ինչպես նաև պահանջը պաշտոնական փաստաթղթերում «Լեռնային Ղարաբաղ» հասկացությունը չհիշատակելու մասին։ Բաքվի ֆաշիստների տրամաբանությամբ՝ իբր նման «տերմին գոյություն չունի»։ «Ադրբեջանի տարածքում Լեռնային Ղարաբաղ անունով վարչատարածքային միավոր չկա»,- ասվում է «կովկասի-թաթարստանի» ՊՆ հաղորդագրության մեջ։ Միաժամանակ մատնանշվում է Ադրբեջանի մայրաքաղաքում փաստացի հորինված, հայկական կողմից հիշյալ եռակողմ հայտարարության 4-րդ կետի խախտումը։

Եվս մեկ անգամ կրկնում ենք՝ այս ամենը առաջացնում է հարցեր, որոնց պատասխանները մենք չունենք։ Բայց մի բան կարող ենք ասել․ըստ ամենայնի, խոսքը գաղտնի դավադրության մասին է, որին սիոնիստների ու պանթուրքիստների հետ ներքաշված են նաև Երևանի գործիչներ…

Մեկնաբանություններից զերծ մնալով, մեջբերենք ռուս ռազմական փորձագետ Վյաչեսլավ Միխայլովի կարծիքը, որը մարտի 27-ին «Իդեյլիի» ինտերնետային ռեսուրսում խոսել է Արցախի թեմայով։ Ահա թե ինչ է գրում այս փորձագետը, որը նախորդ տարիներին հաճախ եղել էր և՛ Երևանում, և՛ Բաքվում. «Լեռնային Ղարաբաղ» հասկացությունը չորս անգամ արտացոլված է նշված փաստաթղթում, որը կրում է նախագահ Իլհամ Ալիևի ստորագրությունը։ Հարցեր են տրվում. Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը «վիճարկո՞ւմ է» հանրապետության ղեկավարի և նրա զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի ստորագրությունը։ Թե՞ ռազմաքաղաքական ղեկավարությունը հրաժարվում է այն, ինչ արձանագրվեց Ղարաբաղում 44-օրյա պատերազմի արդյունքներով։ Ի դեպ, չորս դեպքերից մեկում, որտեղ նշվում է Լեռնային Ղարաբաղը, Իլհամ Ալիևի ստորագրած փաստաթղթում խոսվում է «Լեռնային Ղարաբաղի տարածքի» մասին։ Սա փաստաթղթի (7-րդ կետ) դրույթն է, որը կարգավորում է չճանաչված հանրապետությունում փախստականների և ներքին տեղահանվածների իրենց տներ վերադարձի հարցը։ Այո, Լեռնային Ղարաբաղը դեռևս ճանաչված չէ որպես ինքնիշխան պետական ​​սուբյեկտ, այդ թվում՝ Հայաստանի կողմից։ Բայց դա Բաքվին կամ մեկ ուրիշին իրավունք չի տալիս պնդելու, որ նման «տերմին» գոյություն չունի, այլ՝ կա միայն «Ադրբեջանի տարածք»։

Նկատենք, որ սա գրում է մի փորձագետ, որը բավականին լոյալ է Բաքվին և Բաքվի ֆաշիստներին։ Ըստ երևույթին, «վերևից ինչ-որ մեկը» Միխայլովին հրամայել է այս ձևով Բաքվին «հիշեցնել», որ Մոսկվան «ուշադիր հետևում է»… Շարունակենք մեջբերել. «Այն նախատեսում է, որ ռուսական խաղաղապահ զորախումբը տեղակայվում է տարածաշրջանում «հայկական զինված ուժերի դուրսբերմանը զուգահեռ»։ Թե կոնկրետ որտեղ և կոնկրետ որ հայկական զինված ուժերը՝ չի նշվում։ Հավանաբար այն ժամանակ խոսքը Հայաստանի զինված ուժերի և Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի ստորաբաժանումների դուրսբերման մասին էր, այսպես կոչված, չճանաչված հանրապետության շուրջ գտնվող, անվտանգության գոտու շրջաններից, որոնք գտնվում էին հայկական կողմի վերահսկողության տակ մինչև 44-օրյա պատերազմի սկիզբը (27 սեպտեմբերի, 2020 թ.)։ Այդ մասին են վկայում հայկական ուժերի՝ մասնավորապես Ադրբեջանի Քալբաջարի և Լաչինի շրջաններից դուրսբերման ժամկետները, որոնք արձանագրված են Վլադիմիր Պուտինի, Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի ստորագրած փաստաթղթում։ Ադրբեջանի իշխանությունների կողմից համաձայնագրի այս կետի լայնեցված  մեկնաբանությունը՝ նման եզրակացության տակ հասկանալու Հայաստանի զինված ուժերի դուրսբերումը Լեռնային Ղարաբաղի բուն տարածքից, հակասում է տարածաշրջանում պատերազմը դադարեցնող փաստաթղթի տառին և ոգուն»:

Բայց շարունակությունն ամենահետաքրքիրն է: Ուշադիր կարդացեք Հայաստանի և Արցախի քաղաքացիներ. «Հայաստանի զինված ուժերն այս տարի վերջնականապես կլքեն Լեռնային Ղարաբաղի տարածքը, քանի որ, մեր տեղեկություններով, այս հարցում կա առանձին եռակողմ պայմանագիր՝ զորակոչը և պայմանագրային ծառայությունը ավարտվում է այն հայ զինծառայողների համար, որոնք 2020 թվականի նոյեմբերի 9-ի դրությամբ գտնվել են Լեռնային Ղարաբաղի տարածքում։ Հիշեցնենք, որ խաղաղապահ զորակազմը տարածաշրջանում տեղակայվել է 2020 թվականի աշնանը հնարավորինս շուտ՝ հայկական զինված ուժերի՝ նախապատերազմյան «անվտանգության գոտուց» դուրս բերելուն զուգահեռ (նախկին Ադրբեջանական ԽՍՀ յոթ շրջաններ, որոնցից երկուսը՝ Ֆուզուլին և Աղդամը, մասամբ վերահսկվել էին հայկական կողմից): Ուստի, Ադրբեջանի ՊՆ հայտարարությունները, որոնք գրեթե մեկուկես տարի անց սկսեցին մատնանշել եռակողմ հայտարարության 4-րդ կետի «խախտումը», չեն դիմանում ոչ մի քննադատության։ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների ստորագրած փաստաթղթում չկա այն դրույթը, որ չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը չի ունենա սեփական զինված ուժեր, պետք է վերացնի Պաշտպանության բանակը, ուժային մյուս կառույցները և զինաթափվի։ Պարզ է, որ Բաքուն հասկանում է «իր տարածքում ապօրինի զինված կազմավորումները» բոլորին՝ ներառյալ և նախ և առաջ Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի ստորաբաժանումները: Բայց դա իր խնդիրն է, որ չպետք է պարտադրվի գործող պայմանագրերով գործընկերներին։ Եթե ​​խոսենք դրանց խախտման մասին, ապա դժվար է պատկերացնել «ավելի լավ» օրինակ, քան ադրբեջանական զորքերի առաջխաղացումը ԼՂՀ ՊԲ վերահսկողության տակ և Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում գտնվող Ասկերանի շրջանում: Եռակողմ հայտարարության մեջ հստակ նշված է, որ կողմերը մնում են իրենց դիրքերում 2020 թվականի նոյեմբերի 9-ի դրությամբ (համաձայնագրի 1-ին կետ): Բացառությամբ՝ նախկին Ադրբեջանական ԽՍՀ վերոնշյալ շրջաններում հայկական ուժերի տեղակայման, որտեղից դուրսբերումը, կրկնում ենք, ամրագրված էր առանձին ժամանակացույցով, որն արդեն վաղուց ավարտված էր հայկական կողմից։

Ինչո՞ւ հենց հիմա Ադրբեջանը գնաց տորպեդահարելու հետպատերազմյան տարածաշրջանի քաղաքական և իրավական բազան։ Դրա համար կա երեք հիմնական բացատրություն: Նախ, Բաքուն շարունակում է գործել տարածաշրջանում իր գործողությունները Թուրքիայի հետ սերտ համադրմամբ։ Անկարան ավանդաբար սեփական «հաղթաթղթերն» է ցուցադրում Ռուսաստանին՝ նրա հետ աշխարհաքաղաքական առճակատման որևէ լուրջ սրման դեպքում հսկայական տարածքում՝ Սև ծովից մինչև Հյուսիսային Սիրիա։ Վերջին տարիներին սիրիական Իդլիբում ուժերի փխրուն հավասարակշռության պարբերաբար խախտումը դրա վառ հաստատումն է։ Այժմ, Մոսկվային և Կիևին որպես նրանց միջև «անփոխարինելի միջնորդ» պարտադրելու ակտիվ ջանքերի ֆոնին, Անկարան կրկին որոշեց հիշեցնել իր «հաղթաթղթերի» մասին։ Այս անգամ՝ Ղարաբաղում: Ռուսաստանը խուսափում է Ռեջեփ Էրդողանի միջնորդական ծառայություններից՝ օբյեկտիվորեն նրա դիրքորոշումը նույն Ղրիմի վերաբերյալ համարելով Մոսկվայի հանդեպ թշնամական։ Թուրքիան, որը Էրդողանի ժամանակաշրջանում փորձում է լինել «բոլոր թաղումների մեռելը և բոլոր հարսանիքների փեսան», որպես անաչառ միջնորդ չափազանց անհարմար սուբյեկտ է: Որովհետև կարիք չկա խոսել մերձավորարևելյան ՆԱՏՕ-ի անդամ երկրի որևէ անաչառության մասին ուկրաինական ճգնաժամի պարագայում։ Խաթարելով Ղարաբաղի ստատուս քվոն՝ օգտագործելով իր «փոքր եղբոր»՝ Ադրբեջանի ծառայությունները, Թուրքիայի ռազմաքաղաքական ղեկավարությունը փորձում է համոզել իր ռուս գործընկերներին ավելի զիջող և բաց լինել «չեզոք միջնորդի» իր դերի նկատմամբ։ Տեսնենք, թե ինչ կլինի։ Ակնհայտ է մի բան՝ պոտենցիալ զինված հակամարտություն Ռուսաստանի և Թուրքիայի միջև, որը, ըստ բոլոր ցուցանիշների, մղվում է Միացյալ Նահանգների և Միացյալ Թագավորության [այսինքն՝ Անգլիայի] կողմից, ոչ մի դեպքում չի համապատասխանում Անկարայի շահերին։ Այն դառնում է հակառուսական «գործիք» անգլոսաքսոնների ձեռքում. սա չի կարող չվնասել միջազգային ասպարեզում գործողությունների անկախության հիպերտրոֆիկ զգացողությանը, որը բնորոշ է ներկայիս Թուրքիայի ղեկավարին:

Երկրորդ բացատրությունն այն է, որ Ադրբեջանն ու Թուրքիան փորձարկում են Ռուսաստանի հնարավորություններն ու կարողությունները՝ միաժամանակ մի քանի ռազմաքաղաքական ճակատներում գործելու։ Ուկրաինայում հատուկ ռազմական գործողությունը, Բաքվի և Անկարայի ընկալմամբ, հետաձգվել է ոչ ի շահ Մոսկվայի։ Ուստի նրանց համար կարևոր է պարզել Ռուսաստանի պատրաստակամության աստիճանը՝ պաշտպանելու իր շահերը Հարավային Կովկասում նույն վճռականությամբ, ինչպես դա անում է Դոնբասի հանրապետությունների և ընդհանրապես Ուկրաինայի առնչությամբ։ Անկեղծ ասած, այս օրերին աճող վրդովմունքով պետք է կարդալ Բաքվի մամուլը, ծանոթանալ ադրբեջանական առցանց հրապարակումներին: Տեղ-տեղ՝ նույնիսկ զզվանքի վերածվող: Արդեն ինչ-ինչ, բայց այստեղ միակողմանիությունը, որի մասին անսպասելիորեն որոշեց խոսել անդրկովկասյան հանրապետության պաշտպանության նախարարությունը՝ զուգորդված Ուկրաինայում Ռուսաստանի «ձախողման» համար Բաքվում չքողարկված հույսի համառ զգացումով, ուղղակի մոլեգնում է։

Վերջապես, Լեռնային Ղարաբաղում ստատուս քվոն խաթարելու Ադրբեջանի ներկայիս ձգտումների երրորդ բացատրությունը՝ 2025 թվականի հեռանկարին նախապատրաստվելն է: Այդ տարի կլրանա խաղաղապահների հնգամյա գտնվելու ժամկետը չճանաչված հանրապետությունում։ Եվ արդեն ժամանակից շուտ Բաքուն սկսեց իր ողջ տեսքով ցույց տալ, որ վճռական է ապահովել, որ տարածաշրջանում ռուսական խաղաղապահության առաջին «հնգամյա շրջանը» դառնա վերջինը։ Ինքնին ուշագրավ է այն փաստը, որ ադրբեջանական կողմը վկայակոչում է եռակողմ հայտարարության 4-րդ կետի խախտումը, քանի որ այն ամրագրում է Լեռնային Ղարաբաղում ռուսական զորախմբի գտնվելու ժամկետի և դրա հնարավոր երկարաձգման կարգի մասին դրույթը. երկարաձգում հաջորդ 5 տարի ժամկետով, եթե պայմանագրի կողմերից ոչ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի սույն դրույթի կիրառումը դադարեցնելու իր մտադրության մասին: «X» ժամից մոտ երեքուկես տարի առաջ Բաքուն սկսեց պահանջներ կուտակել Մոսկվայի դեմ և փաստարկներ՝ պայմանավորվածությունների «խախտման» վերաբերյալ, որպեսզի իրեն հարմար պահին կամ ձեռնտու լինի «վաճառել»՝ Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահ մանդատը երկարաձգելու համաձայնությունը, կամ էլ ձգտել «իրենց տարածքից» նրա հեռանացմանը։

Թվում էր, թե մնացած հարցերն ու հնարավոր թյուրիմացությունները, եթե ոչ ամեն ինչում, գոնե շատ առումներով հանվեցին այս տարվա փետրվարի 22-ին, երբ Իլհամ Ալիևը Կրեմլում Վլադիմիր Պուտինի հետ համատեղ ստորագրեց Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության միջև դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագիր: Եվ հիմա՝ Բաքվի այս հարձակողական ազդակը Լեռնային Ղարաբաղում՝ Ռուսաստան դաշնակցի խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում։ Ավելին, Ուկրաինայի նկատմամբ Ռուսաստանի շեղված ուշադրության ֆոնին… Ադրբեջանցի գործընկերների գործողությունները տխրեցնում են և միաժամանակ տագնապալի են։ Հստակ միտում կա՝ խախտել պայմանավորվածությունները, հեռանալ դաշինքի ոգուց, որը վերջերս օրինականորեն ամրագրված էր։ Ես կցանկանայի հուսալ, որ դա ժամանակավոր է, և Բաքուն ի վերջո կվերադառնա Ղարաբաղի «հողի վրա» ստանձնած պարտավորությունների խստիվ կատարմանը»։

Մենք միտումնավոր և խոհեմաբար չենք մեկնաբանի փորձագետ Վ. Միխայլովի այս հայտարարությունները։ Բայց ընդհանրապես, Հայաստանն ու Արցախը պետք է լրջորեն ու խորապես մտածեն մոսկվացի այս փորձագետի խոսքերի շուրջ…

Սերգեյ Շաքարյանց