Լեռնային Ղարաբաղում կարևոր է ապահովել, որպեսզի բոլոր կողմերը շարունակեն կատարել համաձայնագրերի պայմանները․ Կրեմլ

Լեռնային Ղարաբաղում այժմ կարևոր է ապահովել, որպեսզի բոլոր կողմերը շարունակեն կատարել ընդունված համաձայնագրերի պայմանները, և տարածաշրջանում աճող լարվածության ֆոնին խաղաղապահների լրացուցիչ զորախմբի ուղարկման հնարավորության հարցը պետք է ուղղվի ՌԴ պաշտպանության նախարարությանը։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

«Այդ հարցը պետք է տալ մեր զինվորականներին, նրանք են շփվում ադրբեջանական կողմի հետ, հայկական կողմի հետ։ Եվ, անշուշտ, այժմ գլխավորը բոլոր կողմերի կողմից համապատասխան համաձայնագրերի պայմանների կատարման ռեժիմի շարունակության ապահովումն է»,- ասել է Պեսկովը։