2020 թ․ օգոստոսից Ադրբեջանի բանակի «հսկիչ փաթեթը» Թուրքիայի ձեռքերում է

Երբ վերլուծվում կամ գնահատվում է ադրբեջանական բանակի գործողությունները պետք է հիշել, որ 2020 թվականի օգոստոսից, բանակի «հսկիչ փաթեթը» Թուրքիայի ձեռքերում է։

Հիմնական օպերացիաներից մինչև տեղեկատվական ապահովում իրականացվում է Թուրքիայից։

Ադրբեջանի ղեկավարի, պաշտպանության կամ արտաքին գործերի նախարարների շփումները ոչ մի արժեք չունեն, եթե չկա ՌԴ-Թուրքիա պայմանավորվածություն։

Թուրքիան ամենաշահագրգիռ կողմերից է Հարավային Կովկասում ուրիշ ձեռքերով լարվածության օջախներ ստեղծելու և ՌԴ-ին «մաշացնելու» առումով։

Եղած հակասություններն ու սրացումները պետք է դիտարկել այս տեսանկյունից։

Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան էջից