Արաբկիր վարչական շրջանը նոր ղեկավար ունի

Արամ Ազատյանը նշանակվել է Արաբկիր վարչական շրջանի ղեկավար: Այս մասին այսօր՝ մարտի 28-ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավորական խորհրդակցությանը հայտարարեց քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։

Արամ Դանիելյանը նշանակվել է Երևանի քաղաքապետի խորհրդական։

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման և ներդրումային վարչության պետ է նշանակվել Արմեն Հարությունյանը։