Պուտինն ու Փաշինյանը երկու անգամ հեռախոսով քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղի շփման գծում. Պեսկով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հինգշաբթի և ուրբաթ հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, զրուցակիցները քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղի շփման գծում,- հայտնել է ՌԴ ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Փաշինյանը և Պուտինը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկվել է իրավիճակը Լեռնային Ղարաբաղում, «որը ձևավորվել է ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում ադրբեջանցիների առաջխաղացման արդյունքում։ Քննարկվել է Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժումից հետո ստեղծված իրավիճակը, որը վարչապետ Փաշինյանը գնահատել է լարված։

Վերջինս հարցադրում է արել տվյալ իրավիճակում ռուս խաղաղապահների գործողությունների հետաքննության անհրաժեշտության մասին և ընդգծել ռուս խաղաղապահների կողմից Ադրբեջանի զինված ուժերը ելման դիրքեր վերադարձնելու պահանջի անհրաժեշտությունը»,-նշված էր վարչապետի մամուլի ծառայության հաղորդագրութհան մեջ։