Ռուսական գազի վճարումները ռուբլով փոխանցելը ԵՄ-ին կստիպի շրջանցել սեփական պատժամիջոցները. Spiegel

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ գազի վճարումները ռուբլով փոխանցելու որոշումը անակնկալի բերեց Արևմուտքին, այն փաստացի ստիպում է Եվրոպային շրջանցել սեփական պատժամիջոցները։ Der Spiegel հրատարակչության հաղորդմամբ, ասել է Դյուսելդորֆից գերմանացի տնտեսագետ Յենս Զուդեկումը։ Գրում է ՏԱՍՍ-ը:

«Պուտինն անուղղակիորեն ստիպում է մեզ շրջանցել մեր սեփական պատժամիջոցները»,- ասել է Զուդեկումը, հավելելով, որ այս որոշմանը կատարելու համար եվրոպացի գործընկերները պետք է ռուբլի գնեն Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական բանկից, որը գտնվում է ԵՄ պատժամիջոցների տակ։

Արժույթի փորձագետ Փիտեր Բոֆինգերը կարծում է, որ Ռուսաստանի նախագահի այս քայլն առաջին հերթին ուղղված է ռուբլու ամրապնդմանը։ «Եթե արևմտյան գազ սպառողներն այժմ ստիպված լինեն ռուբլի գնել դոլարով կամ եվրոյով, ռուսական արժույթի պահանջարկը և, հետևաբար, դրա փոխարժեքը կբարձրանա», – ասել է Բոֆինգերը:

Մարտի 23-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Եվրոպան գազի դիմաց պետք է վճարի ռուսական ռուբլով։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։