Եմենի հութիները այսօր գերճշգրիտ հրթիռներով հարվածներ են հասցրել Սաուդյան Արաբիայի «ԱՐԱՄԿՕ» նավթավերամշակման կենտրոնին
Եմենի հութիները այսօր գերճշգրիտ հրթիռներով և «կամիկաձե» տեսակի ԱԹՍ-ներով բազմաթիվ հարվածներ են հասցրել Սաուդյան Արաբիայի «ԱՐԱՄԿՕ» նավթավերամշակման կենտրոնին և մի քանի այլ կարևոր ենթակառուցվածքների։
Հարձակումը իրականացվել է «Շրջափակման կործանում-3» գործողության շրջանակներում, որի ժամանակ, ինչպես արդեն նշվեց, օգտագործվել են գերժամանակակից ԱԹՍ-ներ և հրթիռային համակարգեր։
Միևնույն ժամանակ, «կոդերի սիրահար» Իրանը այս գործողությանը զուգահեռ Թեհրանի «Ազատության աշտարակը» լուսավորել է Եմենի դրոշով։