Արևմուտքը պատրաստ է վերազինել Ուկրաինան Ռուսաստանի ռազմական գործողության ավարտից հետո. Ջոնսոն

Արևմտյան երկրները կարող են սկսել Ուկրաինայի զինված ուժերի վերազինումը ռուսական ռազմական գործողության ավարտից հետո։ Այս մասին հինգշաբթի օրը հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը BBC -ին տված հարցազրույցում։ Գրում է ՏԱՍՍ-ը:

«Նույնիսկ եթե անհնար է Ուկրաինային երաշխավորել 5-րդ հոդվածը (Վաշինգտոնի պայմանագրի, որը ենթադրում է ՆԱՏՕ-ի երկրների հավաքական անվտանգության սկզբունքը), այն է՝ ՆԱՏՕ-ին լիարժեք անդամակցություն, գոյություն ջերմամիջուկային հովանու ներքո, ապա կարելի է պատկերացնել, որ Ուկրաինայի կողմնակիցները Արևմուտքում այնքան զենք կմատակարարեն, այնքան հրահանգիչներ կուղարկեն, այնպիսի հետախուզական օգնություն կցուցաբերեն, որ դա  մի տեսակ զսպող մեխանիզմ կստեղծի Ռուսաստանին նորից ներխուժելը կանխելու համար»,- բրիտանական կառավարության ղեկավարի խոսքերը մեջբերել է ՏԱՍՍ-ը: