Արցախում վիրավորում է ստացել ՊԲ հինգ պայմանագրային զինծառայող

ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը նոր՝ ճշտված տեղեկություններ է հաղորդել Արցախում վիրավորված զինծառայողների թվի վերաբերյալ։

«Այսօր գիշերը ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումների կողմից հրահրված փոխհրաձգության հետևանքով տարբեր աստիճանի վիրավորում է ստացել  պաշտպանության բանակի հինգ պայմանագրային զինծառայող:

Նրանց կյանքին վտանգ չի սպառնում»,-ասված է հաղորդագրության մեջ։