Անցկացվել է կրակային պատրաստության գործնական պարապմունք

Մարտի 24-ին N զորամիավորման հրաձգարաններից մեկում անցկացվել է կրակային պատրաստության գործնական պարապմունք՝ գիշերային պայմաններում։

ՊՆ տեղեկացմամբ, զինծառայողները հրահանգավորվել են կրակային վարժությունների կատարման ընթացքում անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ, կատարելագործել հրաձգային զենքից կրակի վարման հմտությունները: