ՀՀ պաշտպանության փոխնախարարի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հունաստան

Պաշտոնական այցով Հունաստանում էր ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը։

ՊՆ-ից հայտնում են, որ մարտի 22-ին տեղի է ունեցել Կարեն Բրուտյանի հանդիպումը Հունաստանի ազգային պաշտպանության նախարարի տեղակալ Նիկոլաոս Հարդալիասի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող, ինչպես նաև երկկողմ ռազմական համագործակցության հետագա ընդլայնմանը վերաբերող հարցեր։ Կարծիքներ են փոխանակվել նաև միջազգային անվտանգային իրավիճակի և  ռազմաքաղաքական զարգացումների վերաբերյալ։