Կառավարությունը հավանություն տվեց ՀՀ-ի և «Գազպրոմի» միջև գազի գնի ձևավորման մասին արձանագրությանը

Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 24-ի նիստում հավանություն է տվել «ՀՀ կառավարության և «Գազպրոմ» հրապարակային բաժնետիրական ընկերության միջև 2019-2022 թվականներին ՀՀ համար բնական գազի գնի ձևավորման կարգի մասին» արձանագրության ստորագրման առաջարկությանը:

Ստորագրմանը նախապատրաստվող արձանագրության նախագծով ՌԴ-ից առաքվող բնական գազի գինը Հայաստանի Հանրապետության համար 2019 թվականի հունվարի 1-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ սահմանվում է 165 ԱՄՆ դոլար՝ 1 հազար խմ-ի համար (բազային ցածր ջերմունակության 7900 կկալ/խմ-ի համար)։

Արձանագրությունում նշված գինը և Հայաստանի Հանրապետության համար բնական գազի գնագոյացման կարգը ամրագրվում են «Գազպրոմ էքսպորտ» ՍՊԸ–ի և «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ–ի միջև համապատասխան պայմանագրում։

Նշենք, որ այս որոշումով գազի սակագնի փոփոխություն տեղի չի ունենա: Արդեն իսկ ՀԾԿՀ-ը որոշել է, որ գազի սակագինն ապրելի 1-ից սովորական սպառողների համար կբարձրանա 4․7 դրամով՝ դառնալով 143.7 դրամ: