Վեդիում ՏԻՄ ընտրությունների քարոզարշավին մասնակցել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը

Վեդի համայնքում ընտրություններից առաջ «Քաղաքացիկան պայմանագիր» կուսակցության ավագանու անդամների, նախընտրական շտաբերի պատասխանատուների հետ տեղի ունեցած հանդիպմանը ներկա է եղել նաև Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ Այս մասին գրել է Առողջապահության նախկին նախարար, ԱԺ իշխող խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը, իր էջում լուսանկարներ տեղադրելով։

Նա, մասնավորապես, նշել է. «Վեդի համայնքի մշակույթի տանը գործընկերներիս հետ հանդիպում ենք ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ավագանու անդամների, նախընտրական շտաբերի պատասխանատուների հետ։

Հանդիպման ընթացքում քննարկել ենք Վեդու ՏԻՄ ընտրությունների քարոզարշավի ընթացքը և պատասխանել հետաքրքրող հարցերին։

Կոչ եմ անում Վեդի համայնքի ընտրություններում քվեարկել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին՝ ընտրելով 2 քվեաթերթիկը։ Մեր ցուցակը գլխավորում է Գարիկ Սարգսյանը»: