Ուկրաինայի վերաբերյալ ՄԱԿ ԱԽ քվեարկությունը բացահայտեց նրանց, որոնց համար քաղաքականացումն ավելի կարևոր է. Նեբենզյա
ՄԱԿ անվտանգության խորհրդում Ուկրաինայի իրավիճակի վերաբերյալ ռուսական բանաձևի նախագծի քվեարկությունը ջրի երես հանեց նրանց, որոնց համար քաղաքականացումն ավելի կարևոր է, քան մարդասիրական օգնությունը։ Այդ մասին չորեքշաբթի օրը հայտարարել է Համաշխարհային կազմակերպությունում Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան։ Գրում է ՏԱՍՍ-ը:
«Տեղի ունեցած քվեարկությունը ջրի երես հանեց բոլոր նրանց, որոնց համար մարդասիրական դոսիեի քաղաքականացումը ավելի կարևոր է, քան ՄԱԿ-ի՝ կարիքավոր ուկրաինացիներին մարդասիրական օգնություն տրամադրելը», – ասել է ռուս բանագնացը։
Հիշեցնենք, որ ՄԱԿ անվտանգության խորհուրդը չի ընդունել Ռուսաստանի Դաշնության բանաձևը Ուկրաինայում հումանիտար իրավիճակի վերաբերյալ: Ռուսաստանն ու Չինաստանը կողմ են քվեարկել նախագծին, Անվտանգության խորհրդի ոչ մի անդամ դեմ չի քվեարկել, ձեռնպահ են մնացել Անվտանգության խորհրդի 13 անդամներ (Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, ԱՄՆ, Հնդկաստան, Իռլանդիա, Քենիա, Մեքսիկա, Նորվեգիա, Ալբանիա, Բրազիլիա, Գաբոն , Գանա, ԱՄԷ):
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։