Դպրոցներում ցուցադրվել է պատվաստումը գովազդող ֆիլմաշար

 «Ազատ կամք» նախաձեռնությունը ահազանգել է․ «21.02.2022-13.03.2022թթ. ժամանակահատվածում դպրոցներում ցուցադրվել է կորոնավիրուսային հիվանդության վերաբերյալ ֆիլմաշար, որտեղ երեխաների շրջանում անթաքույց գովազդվում է Քովիդի դեմ պատվաստվելը:

Ֆիլմաշարը նկարահանվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի և թույլատրվել ցուցադրության ԿԳՄՍ նախարարության կողմից, որը շրջաբերականներ է ուղարկել Երևանի քաղաքապետարան և բոլոր մարզպետարաններ՝ հորդորելով ապահովել ֆիլմաշարի ցուցադրությունը բոլոր դասարանների սովորողների շրջանում:

Դրական կարծիք է տվել «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամը, որով ֆիլմաշարի ցուցադրումը երաշխավորվել է հանրակրթական դպրոցներում: Կարծիքի մեջ նշվում է, թե իբր. «Չճշտված տեղեկություններն ու սենսացիոն լուրերն ավելի շուտ են դառնում քննարկման նյութ, ծնում են իրականությունից և գիտականությունից չափազանց հեռու տրամադրություններ, ինչն էլ խաթարում է պատվաստման գործընթացն ու վտանգում է մարդկանց առողջությունը»:

Սա փաստարեն ինքնախոստովանություն է, որ ֆիլմերի ցուցադրման գլխավոր նպատակը վախ սերմանելու միջոցով (կիրառվում են «զոմբի» բջիջներ և այլ հասկացություններ), մարդկանց, իսկ այս դեպքում, երեխաներին պատվաստման դրդելն է:

Հատկանշական է, որ տեսահոլովակների որոշ բաղադրիչներ պատրաստվել են ԱՄՆ միջազգային հանրապետական ինստիտուտի խորհրդատվությամբ, իսկ ֆիլմաշարում ներկայացվող տեղեկատվությունը մշակվել է Առողջապահության նախարարության խորհրդատվությամբ:

Ամենազավեշտալին այն է, որ ֆիլմաշարի «Պատվաստում. միակ ելք» մանիպուլյացիոն անվանմամբ երրորդ ֆիլմում ներկայացվում են ակնհայտ ԿԵՂԾ տեղեկություններ, մասնավորապես.

«Հայաստանում առկա բոլոր պատվաստանյութերը հաջողությամբ կատարում են իրենց գլխավոր խնդիրը՝ պաշտպանում են վերակենդանացման բաժանմունքում հայտնվելուց, արհեստական շնչառական սարքին միացվելուց։

Այդ պատվաստանյութերը հաստատված են միջազգային կառույցների և առաջատար ինստիտուտների կողմից։ Անցել են անհրաժեշտ բոլոր փորձարկումները։

Եթե դուք վախենում եք ինչ որ չեղած կողմնակի ազդեցություններից, որոնք ձեզ մոտ կարող են ի հայտ գալ ասենք 150 տարի հետո, ապա ընտրեք ապաակտիվացված պատվաստանյութերը:

Բանն այն է, որ եղած պատվաստանյութերը թեև ավելի ցածր արդյունավետությամբ, սակայն միանշանակ պաշտպանում են նոր շտամներից:

Որ պատվաստանյութն էլ ընտրեք, արդյունքը երաշխավորված է:

Դրանք բացառում են ցավալի, անդառնալի դեպքերը:

Պատվաստված լինելով դուք կամ ընդհանրապես չեք վարակվի այդ չարաբաստիկ վիրուսով, կամ վարակվելու դեպքում հիվանդությունը կտանեք թեթև:

Այս ԱՊԱՏԵՂԵԿԱՏՎՈւԹՅՈւՆԸ հեշտությամբ հերքվում է հենց ԱՆ հրամանով հաստատված բուժաշխատողների համար ուղեցույցով (կցված է)։

Որպես ամփոփում, ֆիլմում քարոզվում է պատվաստվել և համոզել իրենց հարազատներին նույնպես պատվաստվել:

Ուշագրավ է, որ ԿԳՄՍ նախարարությունը տվյալներ չունի, թե ֆիլմաշարը որ դպրոցներում է ցուցադրվել:

Ակնհայտ է, որ երեխան կարող է պատվաստվել միայն ծնողների կամ օրինական ներկայացուցիչների գրավոր համաձայնության ներկայացման դեպքում:

Այդ դեպքում հարց է առաջանում, թե ինչո՞ւ է երեխաներին կեղծիքով մոլորեցնելով գովազդվում «Քովիդ պատվաստանյութերի» անվան տակ փորձնական պրեպարատների ներարկումը»: