Լավրովը Կենտրոնական բանկի ռեզերվների սառեցումը գողություն է անվանել

Արևմուտքում Ռուսաստանի Կենտրոնական բանկի ակտիվների սառեցումն ուղղակի գողություն է։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Երբ Կենտրոնական բանկի ռեզերվները սառեցվեցին, ոչ ոք չէր կարող մտածել, թե ինչ պատժամիջոցներ կարող էր կիրառել Արևմուտքը։ Սա պարզապես գողություն է»,- ասել է նա՝ ելույթ ունենալով Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտում։

Լավրովի խոսքով՝ ԱՄՆ-ը և Եվրոպան վերջնագրերով են խոսում Ռուսաստանի ամենամոտ դաշնակիցների հետ, և նրանք կարողանում են ազդել գործնական լոգիստիկ շղթաների վրա։ Նրա խոսքով՝ այժմ ցանկանում են արգելափակել ծովային հաղորդակցությունը, լեհերը, համենայնդեպս, ակտիվորեն զբաղվում են այդ թեմայով։

«Եվրասիական տնտեսական միության շրջանակում վարչապետների, փոխվարչապետների մակարդակով մեխանիզմներ կան, որոնք անընդհատ զբաղվում են հենց այս հարցերով, որպեսզի մենք հնարավորինս պաշտպանվենք մեր արժեքների, ազատության, շուկայական մրցակցության, ազատ տնտեսության, անմեղության կանխավարկածի, մասնավոր սեփականության անձեռնմխելիության դեմ նման կատաղի հարձակումից»,- ասել է նա։