Ադրբեջանական քարոզչական արշավն ԻԻՀ խորհրդարանի հայազգի պատգամավորների դեմ և իրանական ազգայնականության արձագանքը

Իրանագետների խումբը թելեգրամյան ալիքում գրում է

«Oրեր առաջ Իրանի Իսլամանական Խորհդարանի երկու հայազագի պատգամավորներ՝ Արա Շահվերդյանը և Ռոբերտ Բեգլարյանը նամակով դիմել են ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանին՝ ներկայացնելով Արցախի Հանրապետությունում ադրբեջանական բաշիբոզուկների կողմից ստեղծված իրավիճակը և հումանիտար ճգնաժամը։ Նրանք Իրանի արտաքին գերատեսչության ղեկավարի ուշադրությունը հրավիրել են Բաքվի բռնապետական ռեժիմի վայրագությունների վրա։

❗️Հայազգի պատգամավորների նամակից հետո Բաքվի քարոզչամեքենան սկսել է կազմակերպված գրոհ վերջիններիս ուղղությամբ։ Սոցիալական հարթակներում հարձակումներ են տեղի ունենում հայազգի պատգամավորների էջերի վրա, անձնական հայհոյանքներ են հասցնում նրանց, ԻԻՀ-ում Բաքվի դեսպանը Թվիթերում քարոզչական-տեղեկատվական արշավ է սկսել նրանց դեմ և այլն և ալն։

❗️Իհարկե, Թվիթերում Բաքվի ռեժիմի դեսպանին, ըստ արժանվույն պատասխանել և իրենց տեղն են ցույց տվել իրանական ազգայնական թևի ներկայացուցիչները, սակայն այս դեպքը ևս մեկ անգամ գալիս է ապացուցելու Իրան-Ադրբեջան հարաբերություններում առկա այն խորքային հակասություններն ու վախերը, որոնք չեն կարող թաքցվել ոչ մի տնտեսական մեգանախագծի թիկունքում»։