Շենքերի տանիքների սառցալեզվակները կարող են վտանգ ներկայացնել անցորդների կյանքին ու առողջությանը․ ԱԻՊԾ

Առատ ձյան տեղումների պատճառով բնակելի շենքերի և բարձրահարկ շինությունների տանիքների եզրերին կուտակված ձյունը և սառցալեզվակները կարող են վտանգ ներկայացնել անցորդների կյանքին ու առողջությանը: Այս մասին հայտնում են Արցախի ԱԻ պետական ծառայությունից:

«Ուստի հորդորում ենք՝

Անցանկալի երևույթներից խուսափելու համար՝ ցուցաբերել ծայրաստիճան զգուշություն և ուշադիր լինել հատկապես երեխաների ու տարեցների նկատմամբ: Հնարավորության դեպքում տեղաշարժը կատարել անվտանգ հեռավորության վրա:

Հիշեք ցանկացած անուշադրություն կարող է լուրջ հետևանքներ առաջացնել»,-ասված է հաղորդագրության մեջ: