Նոր աշխարհակարգում Չինաստանը կզբաղեցնի Արևմուտքի տեղը (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրը Նոր Զելանդիայից աշխարհագրական գիտությունների դոկտոր, վերլուծաբան Արմեն Վալեսյանն է։

Արմեն Վալեսյանի հետ քննարկեցինք այսպես կոչված արևմտյան արժեքների համամարդկայնությունը և դրանց իրական նպատակները՝ պետությունները կազմաքանդելու, թուլացնելու և դրանց գերիշխելու համար։ Ինչո՞ւ է այդ արժեքների կենտրոնը համարվող ԱՄՆ-ը փորձում ամբողջ աշխարհին պարտադրել ժողովրդավարության իր ձևաչափը՝ առանց հաշվի առնելու պետությունների առանձնահատկությունները, և ի՞նչ հետևանքներ է ունենում այդ համահարթեցումը, հավասարեցումը։

Անդրադարձանք անգլոսաքսերին և նրանց գործած վայրագություններին։ Արմեն Վալեսյանի դիտարկմամբ՝ այսօր աշխարհը ոչ թե անգլոսաքսերն են կառավարում, այլ իրենք էլ գործիք են իրական տերերի համար։ Ըստ նրա՝ շուտով արևմտյան արժեքների կենտրոնը, Արևմուտքը ԱՄՆ-ից կտեղափոխվի Չինաստան, արդեն իսկ ակնհայտ է ԱՄՆ-ի անկումը։

Մանրամասները՝ տեսանյութում