Մի վախեցիր, քեզ ոչ ոք չի գտնի. Քադիրովը Զելենսկուն ապաստան է առաջարկել Չեչնիայում

Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն առաջարկել է փախչել Չեչնիա։ Այս մասին նա գրել է Թելեգրամի իր  ալիքում։

«Եթե անհանգստանում ես կյանքիդ համար, ապա ես պատրաստ եմ դիմել Վլադիմիր Վլադիմիրովիչին՝ քեզ Չեչնիայի Հանրապետությունում ապաստան առաջարկելու համար: Մի վախեցիր, մենք կփրկենք քո երեսը»,- գրել է Քադիրովը:

Չեչնիա տեղափոխվելու մեկ այլ առավելություն էլ Քադիրովն անվանել է այն, որ այնտեղ «ոչ ոք Զելենսկուն չի գտնի»։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։