Դաշնակցությունն ազգային արժեք է, իսկ դուք՝ ազգային խայտառակություն

Նոր տեսա, որ նիկոլական «կարկառուն երեսփոխաններից» մեկը հերթական անգամ փորձել է «կպնել» ՀՅԴ-ին ու ասել՝ Դաշնակցությունը բոլոր պատերազմների ժամանակ Երևանում միտինգ է անում։

Որպես պատմաբան ասեմ, որ աշխարհում չկա մի քաղաքական ուժ, որը սխալներից զերծ է եղել։

Բայց չի սխալվում նա, ով ոչինչ չի անում։

Դաշնակցության մասով.

Դաշնակցությունն է կազմակերպել հայերի ինքնապաշտպանությունը Օսմանյան կայսրությունում:

Դաշնակցական գործիչներն են հայոց վրեժն իրականացրել՝ մեզ տալով մեջքներս ուղիղ ապրելու իրավունք։

Դաշնակցությունն է 1918-ի Մայիսյան հերոսամարտերի հիմնական կազմակերպիչն ու ոգեշնչողն եղել։

Դաշնակցությունն է Սփյուռքում հային հայ պահել։

Դաշնակցական կամավորներն Արցախում կռիվ են տվել ու նահատակվել հանուն Հայրենիքի։

Դաշնակցությունն է Հայ Դատի ու Հայոց պահանջատիրության հիմնական շարժիչ ուժը եղել ու կա։

Դուք ի՞նչ եք արել, բացի թուրքի առաջ «ծնկի գալուց», այ կապիտուլյանտներ։

Դաշնակցությունը Զավարյան, Արամ, Աղբալյան, Պետո ու Վահան է տվել։

Դուք ո՞ւմ եք տվել։

0 ազգային գործիչ եք տվել, բայց փոխարենը Հայրենիք եք թշնամուն տվել։

Դաշնակցությունն ազգային արժեք է, իսկ դուք՝ ազգային խայտառակություն։

Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան էջից