Այսպիսի իրավիճակում, երբ թվում է, որ պիտի ամեն բան կանգ առնի, Արցախում կյանք կա

Ագրեսոր ադրբեջանցին երկրորդ անգամ, այս եղանակային աննախադեպ ծանր պայմաններում, զրկելով Արցախը գազամատակարարումից, կրկին փորձեց խուճապ ու քաոս առաջացնել: Արցախի Հանրապետությունում հումանիտար աղետ է, պայմանները՝ անմարդկային, իր իսկ Հայրենիքում ապրելու բոլոր իրավունքները ոտնահարված, սակայն արցախցուն խուճապի մատնե՞լ…22.03.22 թ., մեր երեխաներն իրենց անմեղ ու ծիծաղկոտ աչուկներով, իրենց փոքրիկ թաթիկներով ծափահարում ու ցնծում են, համառորեն հաստատելով իրենց արժանապատիվ ապրելու իրավունքը… Այսպիսի իրավիճակում, երբ թվում է, որ պիտի ամեն բան կանգ առնի, Արցախում թատրոն կա, արվեստ կա, ԿՅԱՆՔ կա…Փառք ու պատիվ այդ կյանքը հաստատողներին ու պահողներին…

 

Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանի ֆեյսբուքյան էջից