Ստեփանակերտում և Արցախի մյուս բնակավայրերում խմելու ջրի որակի հետ կապված խնդիր չկա. Արցախի տեղեկատվական շտաբ

Արցախի տեղեկատվական շտաբը պարզաբանում է տարածել ջրամատակարարման վերաբերյալ։

«Հարգելի՛ հայրենակիցներ, ի պատասխան քաղաքացիների հարցումների՝ տեղեկացնում ենք, որ Ստեփանակերտում և Արցախի մնացած բնակավայրերում ջրամատակարարման ընդհատման հետ կապված որևէ խնդիր չկա, և ջրամատակարարման համակարգերն աշխատում են բնականոն ռեժիմով:

Որևէ խնդիր չկա նաև խմելու ջրի որակի հետ կապված, և քաղաքացիները կարող են նախկինի պես օգտվել մատակարարվող ջրից»,- նշվում է հայտարարությունում: