Ադրբեջանը փորձում է նոր լծակներ ձեռք բերել Արցախի և Հայաստանի դեմ (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրը քաղաքագետ Արա Պողոսյանն է։

Հաղորդման հյուրի հետ խոսեցինք Արցախում այս գիշեր գազի մատակարարման հերթական դադարեցման մասին։ Ի՞նչ նպատակ է հետապնդում Ադրբեջանն այդ սադրանքներով և հենց ռուս-ուկրաինական պատերազմի ժամանակաշրջանում։ Արա Պողոսյանն ասաց, որ Ադրբեջանը փորձում է այդպիսով Հայաստանի և Արցախի վրա ազդեցության լծակներ ձեռք բերել և ի վերջո հասնել ամբողջ Արցախը օկուպացնելուն՝ հոգեբանորեն ճնշելով և նպաստելով տեղի բնակչության տեղահանմանը։ Իսկ ՀՀ իշխանությունները, ինչպես երևում է, որևէ ձևով չեն միջամտում Արցախում տեղի ունեցող որևէ գործընթացի։

Անդրադարձավ նաև խաղաղության պայմանագրի ստորագրմանը՝ մասնավորապես վերլուծելով Արարատ Միրզոյանի այն հայտարարությունները, թե պաշտոնական Բաքվի կողմից ներկայացված հինգ սկզբունքներում իր իշխանությունն անընդունելի որևէ բան չի տեսնում, որ Արցախի հարցն իրենց համար ոչ թե տարածքային, այլ իրավունքների խնդիր է։ Ի՞նչ է ակնարկում Միրզոյանը։

Խոսեցինք նաև հայ-թուրքական հարաբերությունների զարգացումից, և Արա Պողոսյանը հիշեցրեց, որ Թուրքիայի համար այդ հարաբերությունների զարգացման միայն մեկ հեռանկար կա՝ հայերի, Հայաստանի սուբյեկտայնության վերացումը։

Մանրամասները՝ տեսանյութում