Սեփական զենք, ԱԹՍ-ներ չարտադրող երկիրը ցանկացած պահի կարող է ստրկացվել. Էրդողան

Սեփական զենք չարտադրող երկիրը ցանկացած պահի կարող է ստրկանալ։ Ասել է Էրդողանը, փոխանցում է Anadolu-ն։

«Ուկրաինայի և Ռուսաստանի միջև հարաբերությունների ճգնաժամը վերահաստատում է, որ եթե տեխնոլոգիապես ոտքերի վրա կանգնած չես, եթե չես հենվում ներքին մարդկային կապիտալին, ուրեմն անդունդի եզրին ես։ Երկրին, որը չի արտադրում սեփական զենք, հայրենական անօդաչու թռչող սարքեր, ցանկացած պահի կարող են փորձել ստրկացնել»,- ասել է Թուրքիայի ղեկավարը։

Նա ընդգծել է, որ «այսօր Թուրքիան արտադրում է բարձր տեխնոլոգիական արտադրանքի լայն տեսականի՝ բալիստիկ հրթիռներից մինչև ծրագրային ապահովում»։