Զելենսկին առաջարկել է հանրաքվե անցկացնել Ռուսաստանի հետ բանակցությունների շուրջ

Վլադիմիր Զելենսկին ցանկանում է համաուկրաինական հանրաքվե անցկացնել՝ Ռուսաստանի հետ անվտանգության երաշխիքների և Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության, Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության ու Ղրիմի շուրջ բանակցություններում փոխզիջման հարցերը լուծելու համար: Գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցություններում վերջնական փոխզիջումները կորոշվեն համաուկրաինական հանրաքվեով: Դա վերաբերում է անվտանգության երաշխիքների, Դոնբասի և Ղրիմի ժամանակավոր օկուպացված տարածքների հարցերին»,- ասել է Զելենսկին։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։