«Դուք դեռ հետաքրքրվա՞ծ եք մարդու իրավունքների հարցերով»․ Արցախի ՄԻՊ-ը դիմել է եվրոպացի պաշտոնյաներին

«Ադրբեջանի ղեկավարության «ակտիվ ներգրավվածությամբ» Արցախը կրկին զրկված է գազամատակարարումից: Անհամբեր սպասում եմ Ձեր արձագանքին», – թվիթերի իր միկրոբլոգում, դիմելով Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին, գրել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը:

Դիմելով Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչին՝ Ստեփանյանը գրել է. «Դուք դեռ հետաքրքրվա՞ծ եք մարդու իրավունքների հարցերով»։