Հարյուր տարի անց Արցախը ենթարկվեց 1920 թ․ ջարդարարների սերունդների լայնածավալ հարձակմանը

ԱՀ ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը գրել է․

1920 թվականի մարտի 22-ին Թուրքիայի, Ադրբեջանի և տարածաշրջանից նրանց բանակում ընդգրկված հրոսակների ու մարդասպանների կողմից իրականացվեց Շուշիի ցեղասպանությունը, որի հետևանքով Արցախի մայրաքաղաք Շուշին, որը նաև հայկական կարևոր քաղաքական ու մշակութային կենտրոններից էր, ավերվեց։

Ցեղասպանվեցին և տարագիր դարձան տասնյակ հազարավոր հայեր։ Արմատապես փոխվեց Արցախի պատմության ուղին։

Նույնը տեղի ունեցավ հարյուր տարի անց, երբ Արցախը ենթարկվեց 1920 թվականի ջարդարարների սերունդների լայնածավալ հարձակմանը։

Շուշիի կոտորածը երբեք չպետք է մոռանանք․ ողբերգությունները մոռացության մատնելը նշանակում է համակերպվել դրանց հետ և արդարացնել դրանք, ինչի հետևանքը մեկն է՝ ժողովրդի և պետության անհետացում։

Արցախի պահպանողական կուսակցության բոլոր անդամները այս օրերին հիշում են մեր նահատակներին և աղոթում նրանց անմահ հոգիների համար։

ԱՍՏՎԱԾ ՊԱՀԱՊԱՆ ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔԻՆ, ԺՈՂՈՎՐԴԻՆ, ՊԵՏՈՒԹՅԱՆԸ ԵՎ ԱՐՑԱԽԻ ՊԱՀՊԱՆՈՂԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆԸ»,- գրել է Դավիթ Բաբայանը։