Չավուշօղլուի հետ պատրաստակամություն ենք հայտնել գործընթացը պսակել սահմանների բացմամբ․ Արարատ Միրզոյան

«Որոշում կայացրինք մասնակցել Անթալիայի դիվանագիտական ֆորումին, ինքս այնտեղ հանդիպել եմ Ավստրիայի ԱԳ նախարար Ժոսեպ Բորելի հետ, Ալեքսանդր Շալեմբերգի հետ, ինչպես նաև Թուրքիայի ԱԳ նախարար Մեվլութ Չավուշօղլուի հետ»,- այսօր՝ մարտի 21-ին, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

«Մևլութ Չավուշօղլուի հետ մեր հանդիպմանը երկուստեք կարևորվել է հարաբերությունների կարգավորման գործընթացի հետագա ընթացքը Հանդիպման ընթացքում երկու կողմերն էլ վերահաստատել են, որ պատրաստակամություն ունեն այս գործընթացն առանց նախապայմանների տանել առաջ և, ի վերջո, պսակել այն հարաբերությունների հաստատմամբ և երկրների միջև սահմանների բացմամբ», – ասաց Արարատ Միրզոյանը: