ԱՄՆ կոնգրեսում հորդորել են չօգնել Ուկրաինային նացիստների պատճառով

ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչների պալատի անդամ Մարջորի Թեյլոր Գրինը քննադատել է Կիևին գումար հատկացնելու Վաշինգտոնի որոշումը՝ ասելով, որ այդ միջոցները կարող են ընդհանրապես չօգտագործվել բարի նպատակների համար։ Գրում է «ՌԻԱ Նովոստին»:

Նրա խոսքով՝ ուկրաինացի զինվորականները «տանջում են սեփական ժողովրդին», և ԱՄՆ իշխանությունները պետք է Վլադիմիր Զելենսկուց պահանջեն դադարեցնել դա։

«Մենք չպետք է ծախսենք միլիարդավոր դոլարների դժվարությամբ վաստակած ամերիկյան հարկերը ռազմական օգնության վրա, որոնք կարող են ուղղվել նացիստական ​​խմբերին, որոնք տանջում են անմեղ մարդկանց, հատկապես կանանց և երեխաներին»,- «Թվիթերի» իր էջում գրել է կոնգրեսականը։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։