«Ազգային Արժեքների պաշտպանման ճակատը» որոշում է կայացրել վճռական գործողություններ իրականացնել

Արևմտյան գլոբալիստական ուժերը 2018 թվականին Հայաստանում ունեցած իրենց ազդեցության գործակալների միջոցով կազմակերպեցին իշխանազավթում, որն ուղղված էր մեր ազգային արժեհամակարգերի` ազգային մշակույթի, լեզվի, կրթության, ընտանիքի, բարոյական արժեքների ոչնչացմանը, որն ի վերջո հանգեցնելու է Հայաստանի, որպես ազգային պետության վերացմանը:

Տևական ժամանակ է՝ «Ազգային Արժեքների պաշտպանման ճակատ» հասարակական կազմակերպության անդամներս համախմբված լինելով մեր երկիրն ու հասարակությունը այդ գլոբալիստական ախտից ազատելու գաղափարի շուրջ, արել ենք հնարավորը մեր նպատակների իրագործման համար: Վերջին մի քանի օրերի ընթացքում հասարակական կազմակերպության անդամներս ակտիվ քննարկումների արդյունքում որշում կայացրեցինք էլ ավելի ակտիվորեն ծավալել մեր գործունեությունը, ընդլայնելով կազմակերպության աշխատանքների աշխարհագրությունը` ներգրավելով նաև մարզերը, ինչպես նաև կատարվող աշխատանքների արդյունավետությունը:

«Ազգային Արժեքների պաշտպանման ճակատ» հասարակական կազմակերպության ակտիվը հայտարարում է, որ որոշում է կայացրել վճռական գործողություններ իրականացնել ի օգուտ մեր ազգային արժեհամակարգի պաշտպանության, ակտիվ բացահայտելով ու հրապարակելով այն ուժերին և գործիչներին, ովքեր իրենց արևմտյան տերերի պատվերով զբաղված են մեր` հայի տեսակի ոչնչացումով: Մենք սկսում ենք Պայքարը հանուն այն արժեքների, որոնք մեզ համար անփոփոխ են և անբեկանելի, սա ոչ թե քաղաքական պայքար է, այլ պայքար է հանուն մեր տեսակի: Մենք հայտարարում ենք, որ կանգ չենք առնելու ոչ իշխանությունների կողմից իրականացվող իրավական բռնության և ապօրինությունների, ոչ էլ նրանց կողմից հովանավորվող անհայրենիք տականքի հարձակումների առաջ:

Մեր պայքարի նպատակն ու արդյունքը լինելու է բացառապես ազգային արժեհամակարգի հիման վրա կառուցված Հայոց պետականության կառուցումը, որից մենք ոչ մի վայրկյան չենք շեղվելու կամ հրաժարվելու: Առաջիկայում մենք կհրապարակենք «Ազգային Արժեքների պաշտպանման ճակատ» հասարակական կազմակերպության առաջիկա գործողությունների ճանապարհային քարտեզը և կոչ կանենք մեր գաղափարներն ու սկզբունքները կիսող անհատներին և հասարակական խմբերին միանալ մեզ, համատեղ հասնելու այդ նպատակների իրականացմանը:

Սևան Աղաջանյանի ֆեյսբուքյան էջից

<iframe src=”https://www.facebook.com/plugins/post.php?href=https%3A%2F%2Fwww.facebook.com%2Fsevan.aghajanyan%2Fposts%2F4895639953877496&show_text=true&width=500″ width=”500″ height=”712″ style=”border:none;overflow:hidden” scrolling=”no” frameborder=”0″ allowfullscreen=”true” allow=”autoplay; clipboard-write; encrypted-media; picture-in-picture; web-share”></iframe>