Երբ դենացիֆիկացիայի հերթը կհասնի Հայաստանին (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրն է «Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Այվազյանը:

Հաղորդման հյուրն անդրադարձավ Ուկրաինայում Պենտագոնի կողմից ստեղծված ու ֆինանսավորվող կենսաբանական լաբորատորիաներին, որոնցում, ըստ ռուսական կողմի մեկնաբանության, կենսաբանական զենք է պատրաստվել։ Ո՞ւմ համար է նախատեսված եղել այդ զենքը։ Արդեն իսկ Չինաստանը պահանջել է ԱՄՆ-ից մանրամասն հաշվետվություն ներկայացնել այդ լաբորատորիաների գործունեության վերաբերյալ։ Իսկ Ռուսաստանը քրեական գործ է հարուցել ԱՄՆ-ի դեմ՝ միջազգային կոնվենցիան ու ՄԱԿ-ի հռչակագիրը խախտելու համար։

Հայկ Այվազյանը խոսեց նաև ռուս-ուկրաինական պատերազմում անգլոսաքսերի ակտիվ դերի ու նրանց՝ ամբողջ հետխորհրդային տարածքը յուրացնելու նկրտումների մասին։ Ինչո՞ւ են ուկրաինացիները շահագրգռված ՆԱՏՕ-ի զորքերն իրենց երկրում տեղակայելու մեջ։ Ըստ Հայկ Այվազյանի՝ այդպիսով նրանք հույսեր ունեն, թե ԱՄՆ-ը թույլ կտա Ուկրաինային օգտվելու իրենց երկրի բարիքներից՝ առանց ավելորդ ջանքեր գործադրելու։ Մինչդեռ Ռուսաստանը լիարժեք ինքնիշխանության հնարավորություն էր տվել Ուկրաինային, և այդ պետությունն ինքնաբավ ապրելու հնարավորություն ուներ։ Մինչդեռ ԱՄՆ-ի դրդմամբ՝ Ուկրաինան հրահրեց այդ պատերազմը։

Խոսեցինք նաև Հայաստանոմ անցկացվող Ռուսաստանին սատարող բողոքի ակցիաներին և դրանց մասին արձագանքներին։

Մանրամասները՝ տեսանյութում