Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները քննարկել են եռակողմ հայտարարությունների իրականացումը

Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովը և Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել։

ԱՊԱ-ի հաղորդմամբ՝ կողմերը քննարկել են տարածաշրջանի ընթացիկ իրավիճակը, այդ թվում՝ 2020 թ․ նոյեմբերի 10-ի և 2021 թ․ հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների իրականացման հարցը։

Հեռախոսազրույցի ընթացքում նախարարները մտքեր են փոխանակել Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։