Աղի չարաշահումը, իհարկե, վնաս է, բայց այն սեղանից հավաքելն ուղղակի ծաղր է

Առողջապահության ոլորտի վատ աշխատանքի ու անգործության մասին երբ բարձրաձայնում ես, պատասխանատուները սկսում են սլաքներն ուղղել դեպի բժիշկը։

Բժշկի համար ստեղծելով լուրջ կազմակերապական խոչընդոտներ, ոչ պատշաճ գործունեության պայմաններ, անբավարար հանգիստ։

Գիտակցելով նաև բժշկի դիմող քաղաքացու հոգեվիճակը՝ պատկան մարմինները ցանկացած բողոք, խնդիր անուղղակի կերպով, երբեմն նաև ուղղակի մեղավորությունը բարդում են բժշկի վրա։

Այսօր առողջապահական ոլորտի պատասխանատուները զբաղվում են բացառապես այն թեմաներով, որոնք իրենց հետ բերելու են տեսանելի, իսկ իրականում թվացյալ մտահոգության ցուցադրում մարդկանց առողջության նկատմամբ։

Աղի չարաշահումը, իհարկե, վնաս է, բայց այն սեղանից հավաքելն ուղղակի ծաղր: Միջազգային փորձում կա հիմնավորված միջոցառումների ցանկ, որը իրապես բացառում է աղի վնասակար հետևանքների նվազեցումը, այլ ոչ թե առողջապահական գերատեսչությունը դարձնում ծաղրուծանակի առարկա։

Կարեն Ավագյանի ֆեյսբուքյան էջից