Ադրբեջանում հարցվածների միայն 8%-ն է, որ գարնան տոնը՝ Նովրուզը նշելու համար և՛ փող ունի, և՛ տրամադրություն․ Իրանագետ

Ադրբեջանական «Kanal 13» յություբյան ալիքը (հետևորդների թիվը՝ 1.110.000 հաշիվ) անցկացրել է հարցում վերևում նշված թեմայով, որին տրվել են հետևյալ պատասխանները՝

8% – Այո, և՛ տրամադրությունս է նորմալ, և՛ փող ունեմ։ Տոնը նշելու եմ։

13% – Տրամադրություն ունեմ, բայց փող չունեմ։

8% – Փող ունեմ, բայց տոն նշելու տրամադրություն չունեմ։

66% – Ո՛չ փող ունեմ, ո՛չ տրամադրություն։ Չեմ նշելու տոնը։

5% – Քաղաքականությանը չեմ խառնվում։

Հարցմանը մասնակցել է 26.000 օգտատեր։

 

Իրանագետ Արտյոմ Տոնոյան