ԱՄՆ պետքարտուղարությունը քննադատել է Սիրիայի նախագահ Ասադի այցը ԱՄԷ

Միացյալ Նահանգները քննադատել է Արաբական Միացյալ Էմիրությունների իշխող կոալիցիայի որոշումը՝ ընդունելու Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին։ Այս մասին շաբաթ օրը՝ մարտի 19-ին, հայտնում է Reuters լրատվական գործակալությունը՝ հղում անելով ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսին։ Գրում է iz.ru-ն:

«Վաշինգտոնը հիասթափված և անհանգստացած է Բաշար ալ-Ասադին վերականգնելու ակնհայտ փորձից, որը շարունակում է պատասխանատու լինել մեծ թվով սիրիացիների մահվան և տառապանքների համար»,- ասել է գերատեսչության ղեկավարը:

Սիրիայի ղեկավարը 2011 թվականից ի վեր առաջին անգամ ժամանել է ԱՄԷ։ Սիրիայում պատերազմի սկսվելուց հետո նա գործնականում չի լքել իր երկիրը՝ միայն երբեմն այցելելով Ռուսաստան և Իրան։ 2018 թվականին Էմիրությունները սխալ համարեցին Արաբական երկրների լիգայից Սիրիայի բացառումը և այսօր ձգտում են Դամասկոսի հետ գործընկերային հարաբերություններ հաստատել։