19 երկրների ավիաընկերություններ շաբաթական 37,5 մլն դոլար են կորցնում ՌԴ օդային տարածքը շրջանցելու պատճառով

Օտարերկրյա ավիաընկերությունները շաբաթական ավելի քան 37,5 մլն դոլար են ծախսում Ռոսաստանի Դաշնության օդային տարածքը շրջանցելու պատճառով, «Արմենպրեսի» հաղորդմամբ՝ հայտնել են Ռուսաստանի տրանսպորտի նախարարությունից:

Գերատեսչությունը հիշեցրել է, որ Ռուսաստանը հարկադրված է փակել երկինքը այն երկրների ավիաընկերությունների համար, որոնք արգելել են ռուսական ավիաընկերություններին պատկանող օդանավերի թռիչքը և տարանցումն իրենց օդային տարածքով:

Այդ երկրներն են՝ Ամերիկայի Միացյալ Նահանգները, Կանադան, Մեծ Բրիտանիան, Ավստրիան, Բելգիան, Հունգարիան, Գերմանիան, Իռլանդիան, Իսլանդիան, Իսպանիան, Իտալիան, Լատվիան, Լյուքսեմբուրգը, Մալթան, Նիդեռլանդները, Ֆինլանդիան, Ֆրանսիան, Շվեյցարիան և Շվեդիա: