Պետք է կանխել սովի փոթորիկը. Գուտերեշ

ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտարարել է աշխարհում զանգվածային սովի և պարենային ճգնաժամի սպառնալիքի մասին՝ կապված ռուս-ուկրաինական պատերազմի հետ։ Այս մասին նա գրել  «Թվիթերում»։  Նա նշել է, որ  Ուկրաինայում պատերազմն արդեն խաթարել է ապրանքների մատակարարումը։

«Ուկրաինայում պատերազմն արդեն խաթարել է մատակարարման շղթաները և հանգեցնում է վառելիքի, սննդի և տրանսպորտի գների կտրուկ աճի: Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի կանխենք սովի փոթորիկը և համաշխարհային պարենային համակարգի փլուզումը»,- գրել է Գուտերեշը։