Մերժում եմ էժանագին ռուսատյացությունը. Չեխիայի նախկին նախագահը հրաժարվել է վերադարձնել Պուշկինի մեդալը

Չեխիայի նախկին նախագահ (2003-2013թթ.) Վացլավ Կլաուսը դատապարտել է ռուսաատյացության դրսևորումներն ուկրաինական իրադարձությունների լույսի ներքո և հրաժարվել է արձագանքել 2007 թվականին իրեն շնորհված ռուսական պետական պարգևը՝ Պուշկինի մեդալը, վերադարձնելու կոչերին, գրում է ՏԱՍՍ-ը։

«Ես մերժում եմ էժանագին ռուսատյացությունը, որն այսօր կա, մերժում եմ ռուսական մշակույթի անխտիր ժխտումը և նման բաները»,- շեշտել է քաղաքական գործիչը։

Նրա խոսքով՝ ռուսական պարգևից հրաժարվելն ինֆանտիլ արարք կլիներ, և նա կարող էր նման բան թույլ տալ միայն մահվան սպառնալիքի ներքո։

Կլաուսը դարձել է Չեխիայի առաջին քաղաքացին, որը պարգևատրվել է Պուշկինի մեդալով՝ «ժողովուրդներին մերձեցնելու և նրանց մշակութային ժառանգությունը պահպանելու գործում իր ծառայությունների համար»։