Արմեն Սարգսյանը Սենթ Քիթսի և Նևիսի քաղաքացիություն ստացել է կես միլիոն ԱՄՆ դոլար ներդրման դիմաց և նախագահ ընտրվելուց թաքցրել է այդ հանգամանքը․ Hetq.am

1980-ականներից սկսած՝ աշխարհի հարուստները տարբեր երկրներում հնարավորություն ունեն ներդրումների դիմաց օրինական կերպով գնելու անձնագրեր և վիզաներ, գրում է hetq.am-ը։

Այսպիսի հնարավորություն ընձեռող երկրները թույլ են տալիս քաղաքական և բիզնես էլիտաներին, ինչպես նաև նրանց հետ փոխկապակցված անձանց հազարավոր դոլարների ներդրումներ անել (այդ թվում՝ անշարժ գույքի ոլորտում) և ներդրման դիմաց ստանալ այդ երկրի անձնագիր և վիզա։ Կարիբյան ծովում գտնվող Սենթ Քիթս և Նևիսն առաջին երկրներից էր, որը նման ծրագիր մշակեց (1984):

Բոլոր ներդրումները և գործարքները կազմակերպում են իրավաբանական ընկերությունների միջոցով։ Այս ոլորտում աշխատող առաջատար ընկերություն է Henley and Partners-ը, որի  գլխամասը գտնվում է Միացյալ Թագավորությունում։ Այն ղեկավարում է Քրիստիան Կալինը (Christian Kälin), որի մականունն է Passport King:

Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման նախագիծը (OCCRP) և «Դաֆնե Կարուանա Գալիցիա» հիմնադրամը (Daphne Caruana Galizia Foundation) համատեղ հետաքննություն են իրականացրել Կարիբյան ծովի երկրներում Henley and Partners-ի գործունեության վերաբերյալ։

Հետաքննության արդյունքում պարզվել է, որ ընկերության հաճախորդների թվում եղել են այնպիսի մարդիկ, որոնք այս կամ այն կերպ կապված են եղել ֆինանսական հանցագործությունների, փողերի լվացման, պատժամիջոցներից խուսափելու հետ, քաղաքական իշխանություն և չհիմնավորված հարստություն են ունեցել։

Նման մարդիկ պետք է ողջամիտ կասկածներ առաջացնեին և՛ այս ընկերության,  և՛ քաղաքացիություն տրամադրող երկրների մոտ։ Չնայած դրան, նրանք կարողացել են ներդրումների միջոցով Սենթ Քիթսի քաղաքացիություն ստանալ։

 

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում