Ալեն Դելոնը ցանկանում է կյանքից հեռանալ էվթանազիայի միջոցով

Ֆրանսիացի հայտնի դերասան Ալեն Դելոնը հայտարարել է, որ չի ցանկանում զառամյալ ծերունի դառնալ և  տառապել հիվանդություններից։ Արտիստը ցանկանում է կյանիքց հեռանալ էվթանազիայի օգնությամբ։

«Ծերանալը վատ է։ Եվ մենք չենք կարող դրա հետ ոչինչ անել։ Մենք կորցնում ենք դեմքն ու տեսողությունը, կանգնում ենք և  զգում, թե ինչպես են ցավում կոճերը։ Տանջանքները սարսափելի են»,- դերասանի խոսքերը մեջբերել է Le Point ֆրանսիական պարբերականը։

Դելոնը որդուն՝ Էնթոնիին խնդրել է օգնել իրեն մահանալ՝ հայտարարելով, որ ցանկանում է կյանքից հեռանալ էվթանազիայի օգնությամբ․ «Ես այդ միջոցն առավել տրամաբանական ու բնական եմ համարում։ Տարիքի հետ մենք կյանքից լուռ հեռանալու իրավունք ունենք, առանց հիվանդանոցների, առանց ներարկումների»։