Այն, ինչ գաղտնի էր նախկինում, այսօր բաց է և թափանցիկ (տեսանյութ)

Ժաննա Ծառուկյանի «Մտորենք միասին» հեղինակային հաղորդաշարի հյուրն է միջազգային հարցերով փորձագետ Անդրանիկ Հովհաննիսյանը:

Բանախոսի հետ անդրադարձ է կատարվել մարտի 17-ին Շենգավիթ Վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Վաչե Մարգարյանի նախագահությամբ նիստին՝ «Ազգային Անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանի խափանման միջոց կալանքի իրավաչափության հարցի վերաբերյալ։

Անդրանիկ Հովհաննիսյանը, հիշատակելով «Խաղալիք» ֆիլմի դրվագներից մեկը, ընդգծեց, որ այդ նույն դատավորը, ԱԱԾ աշխատակիցները, դատախազները և մնացյալ պատասխանատու անձինք պետք է հասկանան, թե կատարելով ցանկացած հրահանգ՝ արդյո՞ք ավելի վատը չեն դառնում, քան հրահանգ տվողը։

Միջազգայնագետի հետ խոսել ենք նաև Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի, «Խաղաղության պայմանագրի», Ադրբեջանի կողմից առաջադրված 5 սկզբունքների և մեր իշխանության արձագանքի մասին։ Հովհաննիսյանի խոսքով՝ Արցախը նախկինում ավելի կայացած պետություն էր, քան տասնյակ այլ պետություններ, և այսօր՝ այս իշխանության օրոք գնում է Արցախի գոյության պայքարը։

Բանախոսի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը նման է վասալի, ծառայում է բոլորին, լինի դա Ադրբեջան, Ռուսաստան կամ այլ պետություն, միայն թե մնա իշխանության։

Մանրամասները՝ տեսանյութում