Ֆինլանդիան հինգերորդ տարին անընդմեջ ճանաչվել է աշխարհի ամենաերջանիկ երկիրը

ՄԱԿ-ի կողմից պատրաստված Համաշխարհային երջանկության զեկույցի համաձայն՝ Ֆինլանդիան հինգերորդ տարին անընդմեջ ճանաչվել է աշխարհի ամենաերջանիկ երկիրը: Գրել է ՏԱՍՍ-ը ։

Կազմակերպության փոխանցմամբ՝ բնության հետ մտերմությունը, անվտանգ կենսամիջավայրը և անհրաժեշտ ծառայությունների ու միջոցների առկայությունը հաճախ նշվում են որպես ֆին բնակիչների երջանկության հիմնական գործոններ:

Ամենաերջանիկ երկրների հնգյակում ընդգրկվել են նաև Դանիան, Իսլանդիան, Շվեյցարիան և Նիդեռլանդները, իսկ տասնյակում՝ Լյուքսեմբուրգը, Շվեդիան, Նորվեգիան, Իսրայելը և Նոր Զելանդիան։

Վարկանիշում Ռուսաստանը տեղափոխվել է 80-րդ հորիզոնական (2021 թվականին 60-րդ տեղում էր)։ ՄԱԿ-ի ուսումնասիրությունը վերաբերել է 146 պետություն։