Պատժամիջոցների վերացման շուրջ Վիեննայի բանակցություններում կողմերի միջև ձեռք բերված համաձայնագրի վերջնական տեքստի նախագիծը պատրաստ է. Գերմանացի պաշտոնյա

Գերմանիայի արտաքին գործերի նախարարության խոսնակը հայտարարել է, որ պատժամիջոցների վերացման շուրջ Վիեննայի բանակցություններում կողմերի միջև ձեռք բերված համաձայնագրի վերջնական տեքստի նախագիծը պատրաստ է։

Ինչպես հաղորդում է Associated Press-ը,  Գերմանիայի ԱԳՆ խոսնակ Քրիստոֆեր Բերգերը հայտարարել է, որ Վիեննայի բանակցությունների վերջնական տեքստի նախագիծն ամբողջացել է, և անհրաժեշտ քաղաքական որոշումները պետք է կայացվեն համաձայնագրի կողմերի մայրաքաղաքներում։

Դա այն դեպքում, երբ Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը շարունակում է կարևորել բանակցություններում երկրի դիրքորոշումների և կարմիր գծերի պահպանման անհրաժեշտությունը:

Փետրվարի 8-ին Վիեննայում մեկնարկած Իրանի դեմ պատժամիջոցների չեղարկման շուրջ բանակցությունների 8-րդ փուլում,  ուրբաթ օրը՝ մարտի 11-ին, երկրորդ անգամ  մասնակիցները որոշեցին  ընդմիջում վերցնել:

Այս բանակցությունները առաջընթաց են գրանցել Իրանի բանակցային պատվիրակության նախաձեռնության շնորհիվ։

Իրանի Իսլամական Հանրապետությունը բազմիցս հայտարարել է, որ ԱՄՆ-ը պետք է չեղարկելով պատժամիջոցները վերադառնա համաձայնագրին և ստուգման ենթարկել նրա պարտավորությունները: