Ռուսաստանն ու Չինաստանը քննարկել են անվտանգության ոլորտում համագործակցությունը

Չինաստանի արտաքին գործերի նախարարության արտաքին անվտանգության հարցերով հատուկ ներկայացուցիչ Չեն Գուպինգը և Չինաստանում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Դենիսովը քննարկել են անվտանգության ոլորտում երկկողմ համագործակցությունը, ասվում է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական կայքում։ Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, երկու դիվանագետների հանդիպումը տեղի է ունեցել հինգշաբթի։

«Կողմերը մտքեր են փոխանակել չին-ռուսական երկկողմ հարաբերությունների և անվտանգության ու ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում երկկողմ համագործակցության շուրջ»,- ասվում է հաղորդագրության մեջ։