Եվրոպան Զելենսկուն կառաջադրի Խաղաղության Նոբելյան մրցանակի

Եվրոպացի նախկին և ներկա քաղաքական գործիչները Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն կառաջադրեն Խաղաղության Նոբելյան մրցանակի։ Լենտա.ռու հաղորդմամբ, այս մասին տեղեկացրել է կոմիտեի կայքը։

Կոչում քաղաքական գործիչները խնդրում են երկարաձգել թեկնածուների առաջադրման ժամկետը մինչև մարտի 31-ը՝ «պատմական և աննախադեպ իրադարձությունների լույսի ներքո»։

«Դա անհրաժեշտ է Խաղաղության Նոբելյան մրցանակի համար նախագահ Զելենսկու և Ուկրաինայի ժողովրդի առաջադրումն ապահովելու համար»,- պարզաբանել են նախաձեռնության հեղինակները։

Այսպիսով, հայտարարության համաձայն, եվրոպացի քաղաքական գործիչները ցանկանում են Ուկրաինայի ժողովրդին ցույց տալ, որ աշխարհն իրենց կողքին է։